փոխակերպիչ

5 января 2015 г.


ՄՀԵՐ  ԴՈՒՐՍ  ԷԳԱՎ  ԱԿՌԱՎԱՔԱՐԷՆ
Ա
Էն առավօտ Արեւ կանգնեց Էրգնքում,
Էն առավօտ Էրգինք զարթնեց:
Էն առավօտ Էրգիր զարթնեց,
Էն առավօտ Հայու Աստղ պայծառավ, Արև ծաթավ,
Արեւ կապեց Ծովուն Կապուտակ, ճխաց, խնդաց,
Ժայռին զարնվեց , զարզանդ կապեց ,
Ճեղքեց Քարն Ակռավա, բացվեց Կապուտակ ծով:
Մհերն էգավ, կանգնեց , Հուր Ձեռը դրավ սրտին,
Գլուխն էջուց ՝ Յուր Պապերու թողած խրատին,
Էրգինք նայեց, Հազրաց՝ Կապուտակ ծովուն:
Ճողփաց, փոթորկեց Կապուտակ ծով,
Դուրս էգավ ծովեն Քուռկիկ Ջալալին,
Խաղաց- շողաց Թուր կեծակին,
Գուտն զրեհին,Գոտին ի մեջքին
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:
Մհեր վերցուց, Հուր Ձեռն առավ ՝
Արանց կոփած Թուր Կեծակին,
Դրեց Զիր Հոր Գուտն ի Գլխին,
Հագավ զիր հոր Զրեհի Շապիկ,
Պնդ- պինդ Կապեց Գոտին ի մեջքին,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:                                                                                                  


Կայծեր թալավ, խրխինջ տվավ, Զիր Տիրոջն առավ
Հրաբաշ ձին, Քուռկիկ Ջալալին՝ Քուռկիկ ԱՐԱՐԻՆ:
Կայծակ զարնեց Վանա Քարին,
Թուր-Կեծակին ցոլաց Ակռավաքարում,
Խաղացշողաց Թուր Կեծակին:
Բացվա՜վ փագ Դուռը էն  Վանա Քարի:
Դղրդաց Էրգինք , դղրդաց Էրգիր,
Դղրդա՜ց, թոզ ու դուման բռնեց Ակռավաքարը :
Ժաժք էր Էրգրում, ժաժք էր էրգնքում,
ՃՂՈՒՆճեղքան Քարերը , էլան խորքեն դարերի :
Թռան Քարերը Ակռավա՝ դպա չորս կողն Աշխարհի ,
Ականջ կլան ՄԵԾԱՐՈՒ հասցնեն՝ Աշխարհին:

ՄՀԵՐ դուրս էգավ Ակռավաքարէն՝
Արեւ դուրս էգավ էն Վանա Քարեն:
Մհեր հիշեց Զիր հոր՝ Դավթի խոսքեր՝
«
Աշխարհք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարհք քոնն է»։
Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին՝
Ոտքը զարնեց ասպանդակին,
Հուր Ձեռն առավ Թուր- Կեծակին,
Գուտն զրեհին,Գոտին ի մեջքին,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:
Էլավ կանգնավ Մարութա սարին:
ԷԱ ԱՐԵՎՆ Է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻՆ,
ԷԱ ԱՍՏՎԱԾՆ Է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻՆ:
Արեւն է կանգնած Մարութա սարին,
Շողքը փռած է արար աշխարհին:
Մհեր Գոչեց , կանչեց Զիր ՊԱՊԵՐՈՒՆ,
Սասնա ԽՈՅԵՐՈՒՆ, ԱԶՆԱՎՈՒՐՆԵՐՈՒՆ՝
-
Է՜Ն Մարութա բանցր ԱՍՏՎԱԾԱԾՆԻ՜Ն,
Գագիկ Թագավորին, Ծովինարին,
Սանասարին, Բաղդասարի՜ն,
ԴեղձունՃյուղ Ծամին,
Քեռի Թորոսին, Ձենով Օհանին,
Առյուծ Մհերին, Արմաղանին,
Սասունցի Դավթին, Խանդութ Մարէին,
Գոհար թագուհուն՝ Արեվ Զամէնուն:
Մհեր Տվավ Զամենուն ավուր ու Արէվ,
Զամենուն կանչեց, ժողովեց Մարութա սար:
Սասնա Սարերուն Լուս իջավ, Արեվ ցոլաց, Աստղ փայլավ,
Տիրվանք Հայոց ՝ Բյուր դարերու Նռան Գինով Կենաց զարկին,
Բյուր դարերու Արեվ արարին զիր Հայոց Էրգրին:
Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝ոտքը զարնեց ասպանդակին,
Պիդ-պինդ կանգնեց Մարութա Սարին,
Գլուխն էրգնքին, Արեվը կրծքին՝
Մհեր քաշեց Թուր Կեծակին,
Պարզեց Հյուսիս , պարզեց Հարավ,
Արեվելք ու Արեվմուտք:
Էրգինք Պարզեց Թուր Կեծակին՝
Գոչեց աղոթքն հաղթանակի՝
«
Հա՜ցն ու գինի՜ն, Տեր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ պատրաստեն վեր  աջ թևին:

Հեղինակ 
Կարինե Հայրապետյան 
2010թ Գերմանիա

Комментариев нет:

Отправить комментарий