փոխակերպիչ

5 января 2015 г.


ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
«....ոչ որպես վերջին աստիճանի ճշմարտություն»:

«Բազմաթիվ վարկածներ կան, որոնք անհրաժեշտ է հաստատել-ապացուցել: Հան րությանը պետք է տեղյակ լինի մեր հնագույն մեծ պատմության մասին, մենք համաձայն ենք, որ անհրաժեշտ է իրազեկել մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, մարդկային մշակույթի գանձարան՝ մեր ազգի կատարած իրական ու անսահմանորեն մեծ ներդրման մասին:»

Բրիտների կողմից կառուցված ՍԹՈՈՒՆՀԵՆՋԸ եւ Հայաստանում մոտ 3 հազար տարի ավելի վաղ կառուցված ՔԱՐԱՀՈՒՆՋ-ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐԻ համալիրներիի մեջ կան ընդհանրություններ: Նմանատիպ հուշարձանները վկայակոչում են մեկ ընդհանուր գլոբալ գործող գիտական և գաղափարական համակարգի առկայությունը: Առաջ անցնելով ասենք, որ նման գլոբալ գաղափարախոսության դրսևորումներից է ժամանակակից ժամային հաշ վարկի գաղափարական և ֆիզիկական սկիզբը Բրիտանիայում՝ Սթոունհենջը, Հայաս տանում՝ աշխարհի և կյանքի «պորտասարը» Արարատն է, տիեզերագիտության հիմնաքարը՝Քարահունջը :Ակնհայտ է մի բան, որ երկու գիտական և գաղափարական կենտրոնները կառուցել են նույն մշակույթի և արևապաշտական գաղափարախոսու թյան կրողները: Իրարից շատ հեռու գտնվող կենտրոնների գործունեությունն ուղեկցվում էր մեկ կրոնական գաղափարախոսությամբ, որը մասնակիորեն մեզ հայտնի է՝ «Արևապաշտություն» անվան տակ:Սթոունհենջը և Քարահունջը «քարերից» կառուցված շրջաձև շինություններ են, գործածական առումով նրանք գիտական կենտրոններ էին՝ նախատեսված որոշակի հաշվարկներ իրականացնելու երկրագնդի տարբեր մասերում՝ երկնային մարմինների ամբողջական շարժումը հաշվարկելու համար, որոնք հետագա յում օգտագործվելու էին որոշակի ծիսական նպատակներով, անսասան հեղինակություն ապահովելու համար:
Վերադառնանաք ՔԱՐԱՀՈՒՆՋ-ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ համալիրին և համաձայնվենք հեղինակի այն կարծիքի հետ, որ նշված չորս գյուղերի գոյությունը պայմանավորված է գաղափարա կան խնդիրներով, որոնց անունները բնականաբար իմաստային կապ ունեն և ամենայն հավանականությամբ՝ Անգեղակոթ, Քարահունջ, Բռուն, Բռնակոթ բնակավայրերը հիմ նադրվել են նույն ժամանակաշրջանում:
Եթե հեղինակին իրոք հաջողվել է պարզել ՔԱՐԱՀՈՒՆՋ-ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ հուշարձանի քա րերի դասավորությունը և եթե այն կրկնում է «Կարապ»-ի համաստեղության մեջ ընդ գրկված աստղերի տեղադրվածությունը երկնքում,ապա սա շատ մեծ հայտնագործու թյուն է և խոսում է դիտարկումներ կատարողների բարձր գիտելիքների մասին մի շարք տեխնիկական բնագավառներում:Այս հայտնագործությունները որոշակի զուգահեռներ ունեն Գերմանացի գիտնականների կողմից Գյոբեկլի Թեփե հնավայրում կատարված ուսումնասիրությունների հետ:Գյոբեկլի Թեփեի համալիր և նրա գլխավոր կառույցը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից առաջինը նրա կլորաձև լինելն է: Նրա ծիսական քարերից մեկի վրա պատկերված է «անգղ», որի թևի վրա կանգնած է արևը: (տես http://www.eutyun.am, 22/06. 2008թ. «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ»)Սա մեզ հայտնի ամենահնագույն ծիսական կենտրոնն է,որտեղ «Անգղ»-ի խորհրդանիշը կենտրոնական է և այն ունի ոչ պակաս քան 12 000 տարվա պատմություն: Շատ հետաքրքիր է այն փաստը, որ նույն համաստեղությունը հնագույն մշակույթների մեջ հայտնի է «Կարապ» և «Անգղ» անուններով, սա հետաքրքիր քննարկման նյութ է:
Հարկավոր է մշտապես հիշել, որ բոլոր ժամանակներում ընտրված խորհրդանշանները մեկ գաղափարախոսության մեջ լրացնում են իրար և մատնանշում են նույն երևույթը (հիշենք, որ կարապը նույնպես կապված է մահվան երևույթի հետ) «Կարապ» և «Անգղ» անունները մեկ գաղափարական երևույթներ են:Հայ դիցաբանության մեջ Անգղի երևույթը մեկնաբանված չէ ,մենք այն հիմնականում ընդունում ենք Մ.Խորենացու և Մ.Աբեղյանի տեսակետների օգնությամբ: Երկու մտածողներն էլ «Անգղ» երևույթի մեկնաբանումը սկսում են հայտնի «Տորք Անգեղը» դիցաբանական կերպարի միջոցով:
Հայկական դավանաբանության մեջ թերեւս ամենաառաջինը Թորգոմն է«առաքելացվել», նա Նոյի զավակ Հաբեթի թոռն էր: Ըստ Խորենացու Հայկը Թորգոմի որդին է: Թորգոմ անունը հայկական ավանդության մեջ արտացոլվել է երեք ձեւերով՝ Տարբան,(իբրեւ Սեմի զավակ, որը սխալ է ) Տարոն աշխարհի հիմնադիր՝Տորք (Անգեղեա), իբրեւ դյուցազն Հայկի թոռ, Պասքամի որդի եւ Թորգոմ՝ Հաբեթի թոռ եւ Հայկի հայր:
Ինչպես տեսնում ենք մեզ հայտնի այս երևույթը խորը դիցաբանական արմատներ ունի, այդ պատճառով ես կանգ կառնեմ «Անգղ» երևույթի դիցաբանական և դավանաբանական երևույթի վրա, ինչպես նաև նրա պատմագաղափարական ծագման վրա՝ կատարելով նրա իմաստաբանական վերլուծությունը:
  1. Հայտնի է մեզ, որ Անգեղ նշանակում է նաև ոչ գեղեցիկ:
  2. Հայկական նախարարական տոհմ Աղձնիքում ՝«Անգղ» անունով:
  3. Արևապաշտական գաղափարախոսության մեջ մահվան և նոր կյանքի խորհըր դանիշ:
  4. Աստղագիտության մեջ՝ «Անգղ» համաստեղություն:
«Անգեղակոթ» բառի մեջ հստակ երեւում է «Անգղ» բառի «Անգեղ» տարբերակը:
«Անգղ և Անգեղ» նույն բառերն են սակայն կրոնական գաղափարախոսության մեջ արտա հայտում են տարբեր իմաստներ, անցնելով գաղափարական դաշտից կենցաղային դաշտ, նրնաք հստակ բաժանվել են իրարից ցույց տալով նույն երևույթի տարբեր դրսևորումները:
Ի սկզբանէ «Անգղ» թռչունը արևապաշտական գաղափարախոսության մեջ արտահայ տում է մահվան և կյանքի գաղափարը,այսինքն՝ «մահ», տգեղություն, հզորություն և «նոր կյանք», ուժ: Հետագայում «Անգղի» նոր կյանքի և մահվան խորհրդանիշը բաժանվեց երկու խմբի,մահվան գաղափարախոսության խորհրդանիշը հանդիսացավ՝ «Անգղը», իսկ հավերժական կյանքի, նոր կյանքի խորհրդանիշը դարձավ՝«Արծիվը»:
Խորենացին հստակորեն գիտեր այս գաղափարական մեկնաբանությունները, լինելով նոր գաղափարախոսության կրող և ներկայացուցիչ, նա չէր կարող «Տորք Անգեղին» ներկայաց նել դրական լույսի ներքո: Խորենացին հստակ օգտագործել է «Անգղ» գաղափարական երե վույթի կենցաղային, ոչ գեղեցիկ իմաստը :Համարվել է մահվան խորհրդանիշ և բարձրա գույն ուժերի ներկայացուցիչ:
Որոշակի հնագույն խորհրդանշանների և նրանց հետ կապված անունների և տերմինների մեկնաբանությունները ակնհայտորեն կարելի է վերլուծել հնդեվրոպական լեզվաընտա նիքի կենդանի մնացած արմատային լեզվի՝հայոց լեզվի միջոցով, իրոք այսօր արդեն ակըն հայտ է, որ Հայկական լեռնաշխարհը հայոց լեզվի և հնդեվրոպական լեզվաընտանիքի նա խահայրենիքն է:
Կատարենք մեզ հետաքրքրող բառերի վերլուծությունը, «անգղ» բառը կազմված է երկու մասից «Ան»՝ որպես Արարիչ և Բարձրագույն Աստված: Շատ կարևոր է ճիշտ հասկանալ նաև «Անգղ» անվան երկրորդ՝ «գղ» մասը:Այն հասկանալու և ճիշտ ընկալելու համար հարկավոր է առաջին հերթին բացահայտել նրա իմաստը, նրա՝«գղ,գլ,գր» դրսևորումների միջոցով: «Գղ,գլ,գր» մատանանշում է պտտվող շարժում:Միացնելով իրար հետ այս երկու իմաստները մեք բավականին բարձր ճշտությամբ կարող ենք ասել, որ «Անգղ» նշանակում է Բարձրագույն աստծո կողմից հավերժական շարժում առաջացնող ուժ, որի խորհրդա նիշը հանդիսանում մեզ արդեն ծանոթ՝ «Անգղը»:
Կապելով իրար հետ և ամփոփելով մեզ հայտնի մի քանի կրոնական, գաղափարական մեկնաբանություններ, կարող ենք եզրակացնել, որ «ԱՆԳԼԻԱ- "ԱՆԳՂԻԱ» բառի մեջ կրող է «Անգղ» հայկական արմատ բառը, որի գաղախարական սկզբնական իմաստն էր «սկիզբ՝ կյանքի և մահվան,շարժում առաջացնող ուժ»:
Դիտարկենք "Բրիտ" բառի բացատրությունը: «BRIT» բառը հնդեվրոպական ծագում ունի, կարելի է բերել շատ օրինականեր,սահմանափակվենք մի քանիսով՝ Brahma,Bruder,Brevno: «Բր» արմատի բացատրությունը հնդեվրոպական լեզուներում հնարավոր է ավելի ճշգրիտ կատարել հայոց լեզվի օգնությամբ:
Ըստ ավանդության «բրիտները» եկել են Հայաստանից և նրանց հնարավոր միգրացիայի ժամանակաշրջանը պետք է համապատասխանի «Սթոունհենջի» հիմնադրման հետ և կա րող է այն նախորդել շինարարությանը՝ մեկ կամ երկու հարյուր տարով, այսինքն «բրիտ ները» կարող էին այդ կղզիներում հայտնվել մ.թ.առաջ 2800 թվականներին:Իհարկե կա րելի է ներկայացնել նաև, որ«բրիտները» ավելի շուտ են հայտնվել կղզում, սակայն այն լրացուցիչ որակ չի հաղորդում մեր քննարկմանը: Իսկ մեր նշված ժամանակահատվածը պայմանավորված է մի շարք խնդիրներով, նրանցից մեկը անվավոր փոխադրամիջոցի կիրառումն էր եվրոպայում, որը համապատասխանում է այդ ժամանակաշրջանին:
«Բրել» բայը (ըստ Աճառյանի) հին հայերենում մի քանի իմաստ է ունեցել, այդ թվում նաև`փորագրել: Փորագրում էին քարի վրա ( կավե սալիկների վրա չէին փորագրում): Հեղինակները ճիշտ են ենթադրում, որ «բր» արմատը «բր-իտ»և «բր-ել» բառերում նույնն է: «Բռուն»-ը կազմված է «Բռ(ր)» արմատից ,այն, իրոք կապված է հայերենի «բրել» բայի հետ: Հարկավոր է նկատի ունենալ, որ «բրել և գրել» բառերի մեջ որոշակի ընդհանրություն կա, սակայն ակնհայտ է նաև խիստ շեշտադրված տարբերությունը, որը ընդգծում է նրանց աշխատանքային տեխնիկան տարբերությունը իրարից:
Իհարկե կարող ենք ենթադրել, որ«բրիտները» գործ են ունեցել նաև գրելու հետ, բայց այն նրանց հիմնական մասնագիտությունը չէր:Բրիտները ավելի շատ կապված են եղել «բրել» այսինքն՝ տաշել, հղկել, փորել երևույթների հետ, քան «գրել» երևույթի հետ , «բրել» բառը հուշում է, որ նրանք ավելի շատ արհեստագործներ էին, շինարարներ: Հեղինակի մոտե ցումը ճիշտ է, իսկ եզրահանգումը՝ սխալ, մենք հակված ենք կարծելու, որ «բրիտ» բառը նշանակում է՝ բարձրակարգ մասնագետ, արհեստագործ՝«բրուտ»:«Բրել»՝ այսինքն փորել, խազել, իսկ «գրել» նշանակում է դրոշմել:
«Գիր» բառը հայտնի է մեր և «Շումերական» լեզվի մեջ, «գիր» բառը կոնկրետ մատնա նշում է մարդու կոնկրետ ունակույթունները արտահայտված պատկերների տեսքով: «Գրել-գիր» հասկացությունը հնում ունեցել է հստակ իմաստ և նշանակություն, որը նշա նակել է լեզու և որը առանց փոփոխության պահպանվել է մեր մշակույթի մեջ:
Անդրադառնանաք «Հենջե, հունջ, հունչ, փունջ, հունձ, հունց» երևույթին ,մենք համաձայն ենք հեղինակի այն կարծիքի հետ, որ «Հենջե» բառը անգլերեն լեզվի միջոցներով բավարար բացատրություն չունի: Չանդրադառնալով հայտնի կարծիքներին, ներկայացնենք մեր դիտարկումը:
Համաձայն հայերենի տառահնչյունային համակարգի՝ մեք գործ ունենք հետևյալ երե վույթի հետ « ձ,ծ,ց» , «ջ,ճ,չ» և «բ,պ,փ» որը մեզ հնարավորություն է տալիս ստանալ հետև յալ բառերի խումբը
  1. «Հունձ-հունծ-հունց», որտեղ «հունձ» նշանակում է հավաքել, քաղել,իսկ «Հունծ-հունց» նշանակում խառնել իրար և պատրաստել :
  2. «Հունջ-հունճ-հունչ»այստեղ իրոք բառախումբը կարող ենք հասկանալ որպես «հնչեցնել»:
Ըստ մեր տառահնչյունային համակարգի «հենջ-հունջ» բառը կարելի է դիտարկել «ձ,ծ,ց», «ջ,ճ,չ» համակարգի միջոցով:Այս համակարգի միջոցով կատարած վերլուծությունը, մեր կարծիքով, ավելի հասկանալի է դարձնում «հենջ-հունջ» բառի իմաստը: Բնականաբար տարբեր աշխարհագրական տարածքներում կառուցվել են համալիրներ,որոնց անուն ները պետք է արտահայտեր որոշակի գաղափար: Բնականաբար նաև համալիրին տրված անունը պետք է արտահայտեր կառուցողի և գաղափարախոսի որոշակի լեզվական ընդ հանրությունները ինչպես նաև առանձնահատկությունները: Մենք հակված ենք կարծելու, որ «հենջ-հունջ» ավելի շատ կազմում են «Հունձ-հունծ-հունց» մտքի շարունակությունը և գաղափարախոսության մեջ ձեռք են բերել փոխաբերական «հունցված, շաղախված, պատրաստված» իմաստը: Այս վարկածի օգտին է խոսում «Սթոուն» բառը, որը համարժեք է «քար» բառին:
Իսկ ինչ է նշանակում «քար», նրա գլխավոր ֆիզիկական հատկանիշը նրա ամրությունն է:«Քար» բառի մեջ «ք» մասնիկը մատնանշում է հավաքականություն, ավարտուն ամբող ջականություն՝այսինքն «արերի» ավարտուն ամբողջականություն, որի փոխաբերական համարժեքը բնության մեջ իր դիմացկունությամբ և ֆիզիկական հատկանիշներով դիտվել է նյութը, որին անվանել են «քար»,այսինքն գաղափարախոսության մեջ «արերի» հավա քական ուժի արտահայտողը դարձավ բնության մեջ ամենակարծր նյութը, որը կոչվեց «Քար»:
Մենք հակված ենք կարծելու, որ «Զորաց Քարեր» անվանման մեջ «Զոր» արմատի հիմքում ընկած է համանման գաղափարախոսական երևույթ:Արևապաշտական գաղափարախո սության մեջ կա երևույթ, որը հայտնի է «Զերվան» անվան տակ, որը նշանակում է՝ «սկիզբ», այսինքն՝ «Զրո», այսինքն մենք գործ ունենք «զր» արմատի հետ, որը առաջին հերթին նշա նակում է «սկիզբ»:Տվյալ բառարմատի այսպիսի մեկնության դեպքում "Զորաց Քարեր" ան վանման սկզբնական իմաստն էր՝ «սկզբի քարեր»:
Դիտարկվող մեգալիթյան երկու կառույցների անվանումների այս մեկնությունը առավել պարզ է և ֆունկցիոնալ և խոսում է այն մասին, որ երկու տարածքների կառույցները եղել են գաղափարական և գիտական կենտրոններ և ծառայել են միևնույն գլոբալ գաղափարա խոսությանը, իսկ նրանց կառուցողները հանդիսանում եմ մեկ լեզվական և գաղափարա կան մշակույթի կրողները:Հարկավոր է նաև հիշել, որ անունները և տերմինները այլ մշա կույթների մեջ են հայտնվել հիմնականում այն ստեղծողի միջոցով, անունները և տեր մինները հայտնվելով այլ մշակութային դաշտում, ենթարկվում են որոշակի տառահնչյու նային փոփոխությունների՝ պահպանելով սակայն կրող ստրուկտուրան:
Եվրոպական էթնիկական պատմական զարգացումները ուսումնասիրելու ժամանակ մշտապես հանդիպում ենք «հայկական ֆակտորին», որը շատ հաճախ տարակուսանք է առաջացնում:Սակայն հնարավոր չէ մշտապես շրջանցել փաստերը կամ մեկնաբանել նրանց որպես սխալի արդյունք, կամ «մեր երևակայության» արդյունք»:Թվարկենք «մեր ներկայությունը» եվրոպական մշակույթի մեջ՝ առանց «մեր երևակայության» և ցանկութ յան:
  1. Տրոյական պատերազմից հետո հայերի ներգաղթ եվրոպա:
  2. Ահայաներ
  3. Էթրուսկներ
  4. Բրիտներ
  5. Բասկեր
  6. Նավարներ
  7. Գերմաններ
Այս փաստերը արձանագրված են եվրոպական պատմության մեջ: Ավելացնենք մի քանի հատվածներ Նիդեռլանդների և Գերմանների պատմությունից:
Հռոմեական Կայսրության «Գերմանիա Սեկունդա» երկրամասը, ներկայիս Բելգիա 300 ակ ան թվականերին համարվել է Սուրբ Սերվատիուս առաջին եպիսկոպոսի տիրույթը ( Թոնգերենում Եպիսկոպոս կարող էր դառնալ նա, ով տվյալ տարածաշրջանում խոշոր հո ղատեր էր) որը հայտնի էր Թոնգերեն(Tongeren),իր Թունգրիի մայրաքաղաքով: 343թ.-ին նա ներկա էր Սերդիկայի (ժամանակակից Սոֆիայի) Խորհրդին, ուր «Սարբատիոս» անու նով մի մարդ ստորագրեց դեկրետ ընդդեմ Արիուսի հետևորդների: Սուրբ Սերվատիուսը (հայերեն՝Սերվաստացի) մահացել է 384թ.-ին, համարվել է «Ցածր Երկրների» Առաջին Քրիստոնյա Առաջնորդներից մեկը: Միջնադարյան պատմագիրը վկայակոչում է, որ ըստ Բելգիացիների ավանդապատման՝ Սուրբ Սերվատիուս-Սերվաստացին ծնվել էր ոչ թե Թոնգերենում, այլ՝ Հայաստանում:
Գերմանական միջնադարյան ANNOLIED այսպես է գրում՝ «Ու ասում են, որ բավարա կան թրից (ու սա գիտեին նույնիսկ հռոմացիները) չկա ավելի լավը՝ խփելու ու նույնիսկ հաստ ռազմահագուստ կտրելու համար, սա է այս մարդկանց համար բարին: Նրանց ցեղը եկել է այստեղ Հայաստանից, որտեղ Նոյը տապանից դուրս եկավ,երբ ստացավ աղավնուց ձիթապտղի ճյուղը:Տապանը մինչ օրս այնտեղ է,Արարատ բարձր սարի վրա:Ասում են, այստեղ կան դեռ մարդիկ, որոնք խոսում են գերմաներեն, մինչև Հնդկաստան և նույնիսկ ավելի հեռու:»

Ա.Մկրտչյան
Գերմանիա, 01.11.2008թ.

Комментариев нет:

Отправить комментарий